Երևանում վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
11:40, 29 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի փողոցներից մեկում հունիսի 28-ի գիշերը վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ։
«Վիճաբանության արդյունքում 8 քաղաքացի մարմնական վնասվածքներով դիմել է տարբեր հիվանդանոց։ Զոհեր չկան»,-տեղեկացրին լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում