Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում պետության և մասնավորի գործընկերությունը խթանող օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում պետության և մասնավորի գործընկերությունը խթանող օրենքի 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետություն–մասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդատուների աջակցությամբ:

Նախագիծն ընդունվեց 84 կողմ ձայնով:

Հունիսի 3-ին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն` 111 կողմ ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am