Մերկելը եւ Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի շուրջ միջուկային գործարքը պահանելու օգտին
16:46, 28 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը եւ արտահայտվել են գործարքի պահպանման անհրաժեշտության օգտին: Հանդիպումը տեղի Է ունեցել Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային խնդրի վերաբերյալ եւ համակարծիք են, որ անհրաժեշտ Է կատարել ԳՀՀԾ-ն, երկխոսության միջոցով լուծել խնդիրը, խուսափել լարվածության հետագա Էսկալացումից»,-ասված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում