Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը Կարեն Միրզոյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

1 րոպեի ընթերցում

  Վարչապետ Փաշինյանը Կարեն Միրզոյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը, վարչապետը որոշումը ստորագրել է հունիսի 28-ին:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-նշված է որոշման մեջ:

Կարեն Միրզոյանն Արցախիարտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում