Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆրանսիայում կենդանիների տեղափոխումը ժամանակավորապես արգելել են տապի պատճառով

Ֆրանսիայում կենդանիների տեղափոխումը ժամանակավորապես արգելել են տապի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես արգելել Է կենդանիների տեղափոխումը բարձր ջերմաստիճանի ժամանակաշրջանում: Այդ մասին գերատեսչության ղեկավար Դիդիե Գիյոմը հունիսի 27-ին հայտարարել Է BFM հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ ես որոշում եմ ստորագրել կենդանիների, այդ թվում՝ արտահանման համար նախատեսվածների տեղափոխումն արգելելու մասին: Չի կարելի թույլ տալ, որ նրանք այս եղանակին մնան բեռնատարներում ու գնացքների վագոններում»,-ընդգծել Է նախարարը:-Նրա խոսքով՝ այս միջոցը կձեռնարկվի «մի քանի օր այս շաբաթվա ընթացքում» եւ, հնարավոր Է, հաջորդ շաբաթվա սկզբին, եթե տապը չմեղմանա:

Շոգ եղանակը շաբաթվա սկզբից հաստատվել Է Ֆրանսիայի կենտրոնական մասում. իսկ այնուհետեւ նաեւ երկրի ամբողջ տարածքում: Ներկայում Meteo France պետական օդերեւութաբանական ծառայությունը եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ Է պահպանում հանրապետության մայրցամաքային մասի 94 դեպարտամենտից 78-ում: Հունիսի 26-ին օդերեւութաբանները հայտնել են հունիսի նոր ջերմաստիճանային ռեկորդի մասին. 34,9 աստիճան Է կազմել Ֆրանսիայի միջին ջերմաստիճանը: Վերջին անգամ նման տապ, բայց 0,5 աստիճանով պակաս, գրանցվել Է 1952 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am