Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից հունիսի 26-ին ժամը 17:54-ին  տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է մեկնել նաև ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Ս. Մովսեսյանի դին:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմն իր խորը ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Քաշաթաղի շրջանի ԱԻ բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանին և նրա ընտանիքին՝ որդու՝ Սարգիս Մովսեսյանի ողբերգական մահվան կապակցությամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am