Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստան թռիչքների արժեքը մեկ երրորդով աճել է ուղիղ չվերթների արգելումից հետո

Վրաստան թռիչքների արժեքը մեկ երրորդով աճել է ուղիղ չվերթների արգելումից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քաղաքներից Վրաստան տոմսերի պահանջարկը կիսով չափ կրճատվել Է ավիաչվերթների արգելումից հետո, ըստ որում նստափոխմամբ թռիչքի նվազագույն արժեքն այժմ մեկ երրորդով ավելի Է, քան ուղիղ չվերթներինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Տուտու.ռու. ճանապարհորդությունների ծառայության հետազոտությունը:

«Ինչպես ցույց Է տվել հունիսի 21-ից հետո Ռուսաստանի բոլոր քաղաքներից Վրաստան ավիատոմսերի որոնողական հարցումների վերլուծությունը, հուլիսի 1-ից մինչեւ 7-ը մեկնաթռիչքով ամենաԷժան ուղիղ թռիչքի միջին գինը կազմում Է 7 079 ռուբլի, իսկ նստափոխմամբ՝ 9 462 ռուբլի: Այսպիսով, Վրաստան միջին չեկն աճել Է մեկ երրորդով (34 տոկոսով): Տոմսերի պահանջարկը, նախնական տվյալներով՝ նվազել Է ավելի քան կիսով չափ»,- հունիսի 26-ին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am