Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արտակ Ապիտոնյանը հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Արտակ Ապիտոնյանը հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով 
ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հունիսի 25-ին  Վիեննայում հանդիպեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին (Harlem Désir):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները՝ այդ համատեքստում կարևորելով ազատ մամուլի դերակատարումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և միջազգային կառույցների միջև համագործակցության վերաբերյալ և երկուստեք ընդգծեցին այդ ուղղությամբ արդյունավետության հետագա բարձրացման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am