Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Ցանցում կադրեր են հրապարակվել Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմի նկարահանումներից


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 007 գործակալի, որը հայտնի Է նաեւ որպես Ջեյմս Բոնդ, արկածների մասին սագայի շարունակության նկարահանումներից կադրեր են հրապարակվել կինոնկարի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Twitter-ում իրենց գրառման մեջ կինոնկարի ստեղծողները հիշեցրել են, որ նկարահանումները տեղի են ունենում Ջամայկայում:

Ինչպես ճշտում Է The Hollywood Reporter հրատարակությունը, կինոժապավենի պրեմիերան սպասվում Է 2020 թվականի ապրիլի 8-ին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի նկարահանումների ժամանակ դժբախտ դեպք Է տեղի Է ունեցել. կառավարվող պայթյունը փչացրել Է դեկորացիաները եւ վիրավորել նկարահանող խմբի անդամին: Բացի այդ, նշվել Էր, որ բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը 007 գործակալի դերակատարն Է, վիրահատության Է ենթարկվելու կոճի վնասվածքից հետո, որն ստացել Էր Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի նկարահանումների ժամանակ, հաղորդել Է Life-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ