Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դենի Բոյլը պատմել Է Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Լողափ»-ի հեռուստատեսային փրիքվելի մասին

Դենի Բոյլը պատմել Է Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ «Լողափ»-ի հեռուստատեսային փրիքվելի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի կինոռեժիսոր Դենի Բոյլը պատմել Է նոր սերիալի մանրամասների մասին, որը հիմնված Է իր «Լողափ» ֆիլմի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent-ը:

«Լողափը» կարող Է վերադառնալ 20 տարի անց: Սցենարիստ եւ պրոդյուսեր Էմի Սեյմետցը ֆիլմը որպես հիմք Է վերցրել հեռուստաշոու անելու համար»,-ասել Է Դենի Բոյլը: Ռեժիսորը բացատրել Է, որ նախագիծը ղեկավարել Է Էմի Սեյմետցը, որն աշխատել Է Սթիվեն Սոդերբերգի «Ընկերուհու փորձը» սերիալի (2009 թ.) վրա: «Երբ ես կարդացի առաջին երկու սցենարները, հետաքրքրասիրությունս շարժվեց»,- պատմել Է Դենի Բոյլը: Բոյլը «Լողափ» ֆիլմը նկարահանել Է 2000 թվականին: Կինոնկարում, որը հիմնված Է գրող Ալեքս Գրալենդի վեպի վրա, գլխավոր դերերը կատարել են դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն եւ Թիլդա Սուինթոնը: Սերիալի թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am