Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հունիսի 26-ին սպասվող իրադարձությունները

Հունիսի 26-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 26-ին, Լեզվի կոմիտեն ամփոփում է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի աշխատանքները: Լրագրողների հետ հանդիպմանը արված աշխատանքին կանդրադառնա կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Երևանում կանցկացվի Հանրային խորհրդի բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստը: Օրակարգում Երևանի էկոլոգիական իրավիճակի բարելավման արդի ռազմավարությունն է, ջրային ռեսուրսների առկա հիմնախնդիրները:

Հունիսի 19-ին մեկնարկել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները կներկայացնեն ծրագրի մանրամասները:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի թուրքմենա-հայկական համատեղ ֆոլկլորային երաժշտության համերգ:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կկայանա Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» օպերայի բեմադրությունը՝ նվիրված Հ.Թումանյանի ծննդյան 150-ամյակին: «Գիքոր» օպերան կներկայացվի նաև ՀՀ մարզերում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am