Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջը հանելու նախագիծը

 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու 
պահանջը հանելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը, հանել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 25-ի նիստում քվեարկությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողների աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ վճարող ընկերության հարկային համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը և այլն:

Նախկին հարկային օրենսգրքով կրթական հաստատություններում, մասնավորապես դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պահանջ չի եղել: Սակայն հիմա կա, ու  պատգամավոր Մանուկյանի կարծիքով՝ ընդմիջման ժամանակ 5-10 րոպեում նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ կտրոններն ամբողջովին ապահովել: Այսպիսով` նախագծով նախատեսվում է վերացնել դպրոցների բուֆետներում ՀԴՄ կտրոն տպելու պարտադիր պահանջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]