Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Արևելագետն Իրանի կողմից զիջումներ, ԱՄՆ-ի կողմից էլ կտրուկ քայլեր չի ակնկալում

Արևելագետն Իրանի կողմից զիջումներ, ԱՄՆ-ի կողմից էլ կտրուկ քայլեր չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում տեղի է ունենում լարվածության մակարդակի աճ, ինչը պայմանավորված է ԱՄՆ-Իրան հակամարտությամբ, ինչպես նաև մի շարք այլ գործոններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ներկա փուլում փորձում է ճնշումն ուժեղացնել Իրանի վրա, մեկուսացնել այդ երկիրը և՛ տարածաշրջանում, և՛ ընդհանրապես աշխարհում։ Ինչպես փորձը ցույց է տալիս, այդ ճնշումները ոչ մի արդյունքի չեն հանգեցնում և այս դեպքում ևս Իրանը կշարունակի պահպանել ինքնուրույն արտաքին քաղաքականությունը։ Հիմանական պատճառը, որ ամերիկացիները այսքան մեծ ճնշում են գործադրում Իրանի վրա, մի կողմից Իրանի ինքնուրույն արտաքին քաղաքականությունն է, մյուս կողմից այն հանգամանքը, որ վերջին տարիներին Իրանը կտրուկ ուժեղացրել է իր դիրքերը Մերձավոր Արևելքում»,- նշեց արևելագետը՝ հավելելով, որ Իրանի այս ուժեղացումն աշխարհաքաղաքական առումով աննախադեպ է, ինչն ամերիկացիների դուրը չի գալիս։

Սաֆրաստյանի կարծիքով՝ Իրանը երևացող զիջումների չի գնա, մյուս կողմից էլ ԱՄՆ-ն դեռևս չի հասել այն կարմիր գծին, որից հետո ռազմական գործողություններ կսկսի, սակայն Իրանի վրա ճնշումները դեռևս կշարունակվեն։

Ռուս-վրացական հարաբերութունների սրման դեպքում էլ, որ վերջին շրջանում ականատես ենք լինում, Սաֆրաստյանի պնդմամբ՝ կարող վտանգ առաջանալ Լարսի ավտոճանապարհի հետ կապված:

«Հնարավոր է որոշակի փուլում ռուսական կողմից այդ հատվածում սահմանափակումներ դրվեն: Սա խնդիր է, որին պետք է աչալուրջ լինենք, հետևենք և պատրաստ լինենք տարբեր զարգացումների»,- նշեց արևելագետը։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ