Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հաշվեքննիչ պալատը Քաղաքացիական ավիացիայում նկատել է խնդիրներ. ԱԺ-ն քննարկում է պալատի գործունեության տարեկան հաղորդումը

  Հաշվեքննիչ պալատը Քաղաքացիական ավիացիայում նկատել է խնդիրներ. ԱԺ-ն 
քննարկում է պալատի գործունեության տարեկան հաղորդումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հաշվեքննիչ պալատը 2018-ին հաշվեքննության ընթացքում նկատել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պատկանող կասկածներ: Եվ դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս այս մասին խոսեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

«Հաշվեքննության ընթացքում եղել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պատկանող կասկածներ: Եվ դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Առանձին հաշվեքննությունների նյութերից մի քանի օրինակներով ներկայացնեմ մի քանի ուշագրավ փաստեր՝ Քաղաքացիական ավիացիայի մասին: Յուրաքանչյուր տարի պետբյուջեից Քաղաքացիական ավիացիայի վարչությանը տրամադրվում են համապատասխան միջոցներ ավիաուսումնական կենտրն ՓԲԸ-ի միջոցով ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար: Այդ նպատակով Ավիաուսումնական կենտրոն ՓԲԸ-ի կողմից համապատասխան օդանավի վարձակալության համար 2013-ից սկսած պետական ընկերությունը վճարել է շուրջ 600 մլն դրամ վարձավճար: Մինչդեռ օդանավը մասնավոր ընկերության կողմից ներմուծվել է դեռ 2013-ին՝ 86. 2 մլն դրամ արժեքով: Փաստորեն ստացվում է, որ այս տարիների ընթացքում վճարված 600 մլն դրամի չափով վարձավճարը շուրջ 7 անգամ շատ է, քան օդանավի արժեքը »,-ներկայացրեց Յոլյանը:

Նա նշեց, որ Քաղաքացիական ավիացիայում արձանագրվել է մեկ այլ խնդիր: Մասնավորապես Հայաստանում օդանավերը գրանցվում են անվճար, շահագործողի հավաստագիրը և թռիչքային պիտանելիության հավաստագիրը նույնպես տրամադրվում են անվճար: Արտասահմանում այդ գործողություններն  իրականացվում են շոշափելի վճարովի հիմունքներով: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը չունի համապատասխան հսկողական մեխանիզմներ, որով կարողանա պարզել ՀՀ-ից դուրս բազավորված ինքնաթիռների փաստացի գործունեությունը: « Հսկողության փաստացի բացակայության պարագայում չեն վերահսկվում նաև հարկային պարտավորությունները: Օրինակ` Հարավային Սուդանում և Չադում մի ընկերություն համեմատել ենք Հայաստանում բազավորված մեկ այլ ընկերության հետ: Այն 2017-ին ունենալով 13 անգամ ավելի օդանավ, վճարել է 20 անգամ ավելի քիչ հարկ»,-նշեց Յոլյանը:

Անդրադառնալով պալատի ընդհանուր տարվա աշխատանքներին՝ նա նշեց, որ արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր, պալատն, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am