Life

Բիլ Գեյթսը պատմել Է իր իր կարիերայի գլխավոր սխալի մասին

2 րոպեի ընթերցում

Բիլ Գեյթսը պատմել Է իր իր կարիերայի գլխավոր սխալի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր կարիերայի գլխավոր սխալը համարում Է այն, որ Google կորպորացիային թույլ Է տվել ձեռք բերել եւ զարգացնել Android-ը օպերացիոն համակարգը, որը շուկայում մրցակցում Է սոսկ Apple ընկերության iOS-ի հետ, որը տեղակայվում Է նրա արտադրանքի վրա: Նման մշակումն իր ընկերությանը թույլ կտար «դառնալ հաղթող», մեջբերում Է Գեյթսի խոսքը Fox Business հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ծրագրային ապահովման, առանձնապես օպերացիոն համակարգերի աշխարհում շուկաներն աշխատում են «հաղթողն ստանում Է ամեն ինչ» սկզբունքով»,- ասել Է ձեռնարկիչը՝ ելույթ ունենալով ներդրողների հետ կայացած հանդիպմանը: «Ուստի իմ ամենամեծ սխալը ես համարում եմ այն, որ ինչ-որ պատճառով չհասա այն բանին, որ Microsoft-ը դառնա այն, ինչն Android-ն Է»,- ասել Է նա: Android-ը շարժական օպերացիոն համակարգ Է, որով հանդերձված Է Apple-ի կողմից չարտադրվող սմարթֆոնների մեծ մասը: «Microsoft-ը կհաղթեր բնական ճանապարհով»,- ասել Է Գեյթսը, որը շուրջ 106 միլիարդ դոլար կարողությամբ համարվում Է երկրորդը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զիջելով սոսկ Amazon խոշորագույն առցանց-մանրավաճառի ղեկավար Ջեֆ Բեզոսին (119 միլիարդ դոլար): «Շուկայում տեղ կա ոչ Apple-ի սոսկ մեկ օպերացիոն համակարգի համար, եւ գիտեք, թե դա ինչ արժեք ունի: 400 միլիարդ դոլար, որը Google ընկերությունից կփոխադրվեր Microsoft ընկերություն»,- մեջբերում Է հեռուստաընկերությունը նրա խոսքը: Android օպերացիոն համակարգն սկզբնապես մշակել Է համանուն ընկերությունը, որը 2005 թվականին 50 միլիոն դոլարով ձեռք Է բերել Google-ը: 2007 թվականին հայտարավել Է OC-ի ստեղծման մասին, որի առաջին տարբերակի շնորհանդեսը կայացել Է 2008 թվականի սեպտեմբերին: IDC խորհրդատվական ընկերության տվյալներով՝ այդ համակարգով սարքերը 2017 թվականի առաջին եռամսյակում զբաղեցրել են սմարթֆոնների համաշխարհային շուկայի 85 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

Life

Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ

«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Life

«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

Life

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Life

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

Life

Քանյե Ուեսթին դատի են տվել սեռական ոտնձգությունների համար

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

Life

Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 2,85 մլն դոլարով

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

Life

Նոր ձևաչափ՝ հումորի դաշտում. «Բոհեմ» թատրոնում ներկայացվեց «Stand Up Level Up»-ը

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

Life

Մադրիդում գտել են Ֆրենսիս Բեկոնի` 5 միլիոն եվրո արժողությամբ գողացված նկարը

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

Life

«Լադանիվա» խումբը նորովի է մեկնաբանել Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգը

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց  8-րդ հորիզոնականը

Life

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում