Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանի նախագահի խորհրդականը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

Իրանի նախագահի խորհրդականը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին Twitter-ում գրել Է երկրի նախագահ Հասան Ռոուհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան:

«Մենք ասում ենք՝ պատերազմ չենք ցանկանում, բայց եւ չենք ընդունում պատժամիջոցները,-գրել Է Աշնան:-Բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից արվող առաջարկներն այն պայմաններում, երբ պահպանվում են սպառնալիքներն ու պատժամիջոցները, չեն կարող ընդունվել»: Նրա խոսքով՝ «պատերազմի սպառնալիքը եւ պատժամիջոցները նույն մեդալի տարբեր երեսներն են»: «Եթե ԱՄՆ-ը համաձայնություն Է ցանկանում միջուկային գործարքից զատ, ապա պետք Է ինչ-որ բան առաջարկի, բացի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, եւ միջազգային երաշխիքներով»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am