Բակո Սահակյանը ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին
12:28, 24 Հունիս 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է ժողովածուի նշանակությունը գործնական եւ տեսական առումներով՝ նշելով, որ նման փաստաթղթերի թարմացումը պետք է կրի պարբերական բնույթ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում