Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մենիշխանությունը տապալվել է. Գարո Փայլանը՝ Ստամբուլի ընտրությունների մասին

Մենիշխանությունը տապալվել է. Գարո Փայլանը՝ Ստամբուլի ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել Ստամբուլում տապալված մենիշխանության վրա ժողովրդավարություն կառուցել:

Նա Bianet լրատվական գործակալությանը Ստամբուլի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ իր գնահատականներն է հայտնել: «ԺԴԿ-ի ընտրողները այս անգամ նախկինից ավելի վճռական էին: Սակայն, այս ընտրություններում ամենակարևորն այն էր, որ տապալվեց մենիշխանությունը: Այժմ ժողովրդավարության համար բոլորս միասին, ձեռք ձեռքի տված պետք է պայքարենք: Պետք է մի կողմ թողնենք միջկուսակցական խնդիրները, քուրդ, թուրք, հայ լինելը և մենիշխանության տապալման վրա կրկին ժողովրդավարություն կառուցենք՝ հանուն Թուրքիայի բոլոր քաղաքացիների», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փայլանը:

Հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական մարմնի հրապարակած տվյալների՝ ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 միլիոն 741 հազար 868 ձայն (54.21%), իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 3 միլիոն 935 հազար 453 ձայն (44.99%): Ընտրություններին 10 միլիոն 570 հազար 354 ընտրողներից մասնակցել է 8 միլիոն 925 հազար 63-ը:

«Երջանկություն» կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչընարը ստացել է 47 հազար 829, իսկ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուստաֆա Իլքեր Յուջելը 14 հազար 545 ձայն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am