Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը. Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին շնորհավորել է ՀՀ նախագահին

Միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը. Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին շնորհավորել է ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է Զուրաբիշվիլիի ուղերձում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է երջանկություն, առողջություն և ամենայն բարիք:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am