Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիլիթ Մակունցը հաստատում է՝ վեթթինգը կիրականացնի ԲԴԽ-ն

 Լիլիթ Մակունցը հաստատում է՝ վեթթինգը կիրականացնի ԲԴԽ-ն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության համակարգում վեթթինգը կիրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 21-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու հայտարարությունն անելուց անմիջապես հետո խմբակցությունում ակտիվորեն զբաղվում ենք վեթթինգի գործընթացով: Քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ո՞րն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար՝ սկսել նախագծով կամ այլ ճանապարհով: Այժմ աշխատում ենք նաև նախագծի վրա: Մանրամասներն այս պահին չեմ հրապարակի: Մինչև ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում արդեն կլինի, թե ինչպես ու ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթթինգի ճանապարհային քարտեզը: Ես հաստատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, վեթթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն»,- ասաց Մակունցը:

Նա, անդրադառնալով Ազգային ժողովի մյուս 2 խմբակցությունների կողմից վեթթինգի իրականացման օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներին, նշեց, որ գրավոր կերպով առաջարկներ չեն ստացել, բայց առանձին պատգամավորներ իրենց մտքերն ու տեսակետներն են հայտնել:

«Գրավոր կերպով առաջարկ չենք ստացել ոչ «Բարգավաճ Հայաստան», ոչ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, բայց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առանձին պատգամավորների հետ եղել են մասնավոր քննարկումներ, և համաձայնեցում մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ, երբ մենք արդեն ունենանք փաստաթղթի նախնական տարբերակը, իրենք առաջարկներ կներկայացնեն, օրինակ՝ վեթթինգի անցկացման չափանիշների հետ կապված»,- նշեց պատգամավորը:

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

Իր ելույթում նա նշել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վեթթինգի մասին օրենքի նախագիծ մշակելու որոշում է կայացրել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am