Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը ցուցադրել Է ամերիկյան խոցված անօդաչուի բեկորները

Իրանը ցուցադրել Է ամերիկյան խոցված անօդաչուի բեկորները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ին լրագրողներին ցուցադրել են այն թռչող սարքի բեկորները, որոնք, ինչպես պնդվում Է, Իրանի օդային տարածությունում խոցված ամերիկյան անօդաչուի բեկորներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:

Այն իր կայքում հրապարակել Է լուսանկարներ, որոնցում երեւում են ինչ-որ սարքի բեկորներ եւ ֆյուզելյաժի մասեր: Հունիսի 21-ին ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հեռախոսով կապվել Է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի հետ եւ վճռական բողոք հայտնել Վաշինգտոնին երկրի օդային տարածք ամերիկյան անօդաչուի ներխուժման կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am