Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԵՄ-ի գագաթնաժողովը հանձնարարել Է ԵՀ-ին՝ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել Կիպրոսի ԲՏԳ-ում նրա գործողությունների պատճառով

ԵՄ-ի գագաթնաժողովը հանձնարարել Է ԵՀ-ին՝ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել Կիպրոսի ԲՏԳ-ում նրա գործողությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին՝ Թուրքիայի նկատմամբ միջոցներ նախապատրաստել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) նրա անօրինական գործողությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի հայտարարության մեջ:

«Եվրոպական խորհուրդն ընդգծում Է այն լուրջ անմիջական բացասական ազդեցությունը, որը նման անօրինական գործողություններն ունենում են ԵՄ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների ողջ սպեկտրի վրա: Եվրախորհուրդը կոչ Է անում Թուրքիային՝ դրսեւորել զսպվածություն, հարգել Կիպրոսի ինքնիշխան իրավունքները եւ ձեռնպահ մնալ նմանօրինակ ցանկացած գործողությունից: Եվրախորհուրդը հանձնարարել Է Եվրահանձնաժողովին եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությանը՝ անհապաղ ներկայացնել համապատասխան միջոցառումների տարբերակներ»,-նշվում Է փաստաթղթում:

ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են, որ լրջորեն անհանգստացած են Թուրքիայի գործողություններից: «Եվրախորհուրդն ափսոսանք Է հայտնում, որ Անկարան մինչ այժմ չի պատասխանել այդ գործունեությունը դադարեցնելու ԵՄ-ի քանիցս արված կոչերին,-ասված Է հայտարարության մեջ:-ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ պատրաստ Է արձագանքել համարժեք եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am