Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հունիսի 21-ին սպասվող իրադարձությունները

Հունիսի 21-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:

Երևանում կանցկացվի «Կովկաս-2018» ամենամյա միջազգային գիտաժողովը: Նպատակն է ամփոփել 2018 թվականի քաղաքական զարգացումները Կովկասում:

Հայ-ռուսական համալսարանում կկայանա կլոր սեղան-քննարկում՝ «Ծխելու համապարփակ արգելքը» թեմայով: Քննարկմանը հրավիրված են մասնակցելու քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ։

Առողջապահական թեման կշարունակի ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ Նա կանդրադառնա աղիքային վարակիչ հիվանդությունների ներկայիս վիճակին, սննդային թունավորումներին:

Հայաստանում է օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Նա մենահամերգով հանդես կգա հունիսի 24-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Այսօր նախատեսված է համերգի փորձը: Նա հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Սիրահարների այգում կնշվի «Երաժշտության տոն 2019»-ը՝ Դան Ղարիբյան տրիոյի հետ: Արդեն 12-րդ տարին անընդմեջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ «Երաժշտության տոն» ամենամյա միջազգային փառատոնը նշվում է նաև Հայաստանում: Դան Ղարիբյանը Շառլ Ազնավուրի «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալսը»-ի հեղինակն է: Մուտքն ազատ է:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am