Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զելենսկին մտադիր Է նախագահի վարչակազմը տեղափոխել Լենինի նախկին թանգարան

Զելենսկին մտադիր Է նախագահի վարչակազմը տեղափոխել Լենինի նախկին թանգարան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Զելենսկին ծանոթացել Է Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքից, որը գտնվում Է Կիեւի կենտրոնի Բանկովայա փողոցում, նոր շենք՝ «Ուկրաինայի տուն» տեղափոխվելու հայեցակարգին, որտեղ նախկինում եղել Է Լենինի թանգարանը: Հունիսի 20-ին համապատասխան տեսանյութը զետեղվել Է պետության ղեկավարի անձնակազմի Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինձ շատ դուր Է գալիս»,- այսպես Է մեկնաբանել Զելենսկին ճարտարապետների եւ դիզայներների կողմից իրեն ներկայացված տեղափոխման հայեցակարգը:

Մասնագետները Զելենսկուն բացատրել են տեղափոխման իրագործելիությունը եւ այն, թե ինչ տեսք կարող Է ունենալ նրա նոր աշխատավայրը: Նրանք նշել են, որ «Ուկրաինայի տան» մակերեսը կազմում Է 8 հազար քառակուսի մետր, այն կարող Է տեղավորել նախագահի պոտենցիալ պաշտոնավայրի 650 աշխատակիցների: Բանկովայա փողոցում նախագահի վարչակազմի ներկայիս շենքում Զելենսկին առաջարկել Է կազմակերպել «պատմության լավ թանգարան»:

«Ուկրաինայի տունը» երկրի գործարար, հասարակական-քաղաքական, լուսավորչական եւ մշակութային կյանքի կենտրոններից մեկն Է: Այն գտնվում Է Կիեւի Վլադիմիրսկայա գորկա զբոսայգու հարավային մասում՝ Կրեշչատիկ փողոցի ամենասկզբում՝ Եվրոպական հրապարակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am