Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի 
արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկվել և հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները, ինչպես նաև՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում խորհրդատվական կազմակերպության հետ կնքված՝ նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները:

Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի, ինչպես նաև ծրագրերի իրականացման ընթացքում աշխատանքների որակի նկատմամբ պատշաճ հսկողություն ունենալու, այդ թվում՝ առաջիկայում նշված հարցերի մասով համապատասխան իրավական կարգավորումներում բարեփոփումների վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը համապատասխան ցուցումներ է տվել նիստի մասնակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am