Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է

Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու 
է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 20-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ, Իսահակյան, Սայաթ-Նովա, Թումանյան, Վարուժան, Հովհաննիսյան, Բրյուսով, Չարենց, Դուրյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Դուրյան, Թամրուչ փողոցների առանձնատենրի, հարակից հանրային հիմնարկների, ՀՀ  պաշտպանության նախարարության գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am