Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հոնկոնգի ղեկավարը հրաժարվել Է պաշտոնաթող լինել զանգվածային բողոքներից հետո

Հոնկոնգի ղեկավարը հրաժարվել Է պաշտոնաթող լինել զանգվածային բողոքներից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի գործադիր իշխանության ղեկավար Քերրի Լամը նպատակահարմար Է համարում շարունակել աշխատանքն իր պաշտոնում, չնայած զանգվածային բողոքներին, որոնք սկսվել Էին ՉԺՀ արտահանձնման մասին ժողովրդականություն չվայելող օրինագիծն առաջ տանելու փորձից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է հունիսի 18-ին լրագրողների հետ կայացած զրույցում:
«Ես անձամբ մեծապես պատասխանատվություն եմ կրում ճգնաժամի համար: Անկեղծորեն ներողություն եմ խնդրում Հոնկոնգի բոլոր բնակիչներից»,- ասել Է նա: Լամն ընդունել Է իր կառավարության բացատրական աշխատանքի թերություններն օրինագծի բովանդակության վերաբերյալ, որը մեկնաբանվել Է ոչ միանշանակ եւ շատ վեճեր Է հարուցել: Դրա հետ մեկտեղ նա հույս Է հայտնել, որ «հասարակության բոլոր խավերի մարդիկ կընդունեն մեր աշխատանքը եւ մեզ հնարավորություն կտան» լուծելու օրակարգում կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրները:
Դրա հետ մեկտեղ Լամը չի հիշատակել վիճելի նորամուծությունից լիակատար եւ անդարձ կերպով հրաժարվելու հնարավորության մասին, ինչը պահանջում Էին ցուցարարները: Նա խոստացել Է սոսկ չվերադառնալ այդ հարցին այնքան ժամանակ, քանի դեռ այն բավարար մակարդակի հասարակական վստահություն չի ապահովել:
Ներկայում քաղաքում իրադրությունը հանգիստ Է: Հունիսի 18-ին գրեթե մեկշաբաթյա ընդմիջումից հետո աշխատանքն Է վերսկսել կառավարական համալիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am