Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստան» համահայկական հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ. Արմեն Սարգսյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք  
կառույցի հետ. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում, որպեսզի համահայկական հիմնադրամն ասոցացվի դրամահավաք  կառույցի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կառուցվածքը, որը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ, բարելավվել է: Այն նպատակ ունի ավելի ճկուն դարձնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները: Այդ գործընթացը պետք է շարունակական լինի: Կարծում եմ նաև, որ հիմնադրամի աշխատանքներում հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավվածության աստիճանը պետք է բարձրանա, և խորհրդի անդամները դրամահավաքի հետ կապված ավելի շոշափելի և ավելի կոնկրետ գործունեություն պետք է ծավալեն: Հիմնադրամի ավանդական ծրագրերին զուգահեռ պետք է ծնվեն ու կյանքի կոչվեն նոր, այդ թվում՝ փորձնական ծրագրեր ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և սփյուռքում գործող հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ»,- ասաց նախագահը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am