Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի հետ կայացել է զրույց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում

ՀՀ ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի հետ կայացել է զրույց Հայաստանի ներքին գործերին 
չմիջամտելու համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ում ՌԴ դեսպանի հետ կայացել է զրույց Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:  

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,-նշել է Ռուբեն Ռուբինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]