Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Եվրոպան քիչ ժամանակ ունի միջուկային գործարքը փրկելու համար. Ռոուհանի


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ եվրոպական երկրները դեռ որոշ ժամանակ ունեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պահպանելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրոպացիներին քիչ ժամանակ Է մնացել (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ) պայմանագիրը փրկելու համար»,-նշել Է Ռոուհանին, որի խոսքը հունիսի 17-ին մեջբերել Է Al Arabiya հեռուստաալիքը»: Իրանի նախագահը հավելել Է, որ իր տեսանկյունից «միջազգային համաձայնագրի (ԳՀՀԿ) վիժեցումը օգուտ չի բերի տարածաշրջանին»: Հունիսի 17-ին ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել Է, որ Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք Է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում Է ծանր ջրի արտահանումը: Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք Է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաեւ մշակված ծանր ջուրը: Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել Է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռեւս սպասում Է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ: «Եվրոպացիները դեռեւս հնարավորություն ունեն ընդունելու այնհրաժեշտ որոշումը: Մեր համբերությունն սպառվել Է. մենք սպասում Էինք մեկ տարի եւ 2019 թվականի մայիսի 8-ին տվեցինք եւս երկու ամիս, այնպես որ նրանք դեռեւս փոքր-ինչ ժամանակ ունեն իրադրությունը շտկելու համար»,-պարզաբանել Է Քամալվանդին: Նա հավելել Է, որ Թեհրանը մշտական շփման մեջ Է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ