Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում չորս մարդ Է զոհվել շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Ադրբեջանում չորս մարդ Է զոհվել շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում չորս մարդ Է զոհվել, եւս երեքը՝ տուժել հունիսի 17-ին երկրի Աղստաֆայի շրջանի Բեյուք Քեսիք գյուղի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասած Է հանրապետության Գլխավոր դատախազության եւ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ:

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 08:00-ին: Իրավապահ մարմինների տվյալներով՝ Կալաշնիկով ինքնաձիգից կրակ Է բացել նույն շրջանի Սադըխլը գյուղի բնակիչ Էլնուր Սուլեյմանովը:

«Հրաձգության հետեւանքով սպանվել են Սադըխլըի բնակիչներ Շարգիա Մուսաեւան, նրա երկու որդիները, ինչպես նաեւ գյուղի բնակչուհի Ագել Զեյնաբ Ջալիլովան, եւս երեք մարդ մարմնական ծանր վնասվածքներ Է ստացել»,-ասված Է հաղորդագրության մեջ: Պատահարի փաստով շրջանային դատախազությունում քրեական գործ Է հարուցվել: «Օպերատիվ-հետաքննչական կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Սուլեյմանովը կամավոր հանձնվել Է ոստիկանությանը եւ ներկայացրել հանցագործության գործիքը»,-հայտնել են գլխավոր դատախազությունը եւ ՆԳ նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am