Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Նաիրա Զոհրաբյանը ՀՀ միակ մրցունակ բրենդը մշակույթն է համարում


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանի միակ մրցունակ բրենդը մշակույթն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Զոհրաբյանն ասաց հունիսի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, անդրադառնալով կինոոլորտի մասին օրենք մշակելու նախաձեռնությանը:

«Տարիներ շարունակ չի եղել այն պարզ գիտակցումը, որ այսօր ՀՀ-ն ունի մրցունակ բրենդ, միակ բրենդը, և դա մշակույթն է, որն իսկապես կարող է տնտեսական լուրջ գործոն դառնալ, ինչը մենք չենք հասկանում»,- ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում կինոյի խնդիրը համալիր է, և այն կլուծվի, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն առ այն, որ մշակույթը բրենդ է:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ