1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության 
մասին» օրենքում փոփոխությունների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 17-ին հանձնաժողովում հարցը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

«Խոսքը մի փոփոխության մասին է, որը թույլ կտա Արտաքին գործերի նախարարության համակարգում աշխատող դիվանագետներին գործուղման մեջ գտնվել նաև Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համակարգում՝ երկարատև գործուղման կարգավիճակով: Ներկայիս օրենքով այդ հնարավորությունը վերապահված է միայն վարչապետի աշխատակազմում գործուղմանը, և օրենքը փոփոխելու արդյունքում մենք պրոֆեսիոնալ դիվանագետներին հնարավորություն կընձեռենք նաև աշխատել և պահպանել իրենց դիվանագիտական ստաժը ԱԺ-ում, նախագահի աշխատակազմում և պետական այլ մարմիններում, եթե կա մասնավոր համապատասխան համաձայնություն՝ հայեցողական կամ վարչական պաշտոններում աշխատելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:

Հունիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]