Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին

Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ , որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:  Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ  չի  թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV-ի եթերում: Հուսամ,  որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա: 
Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով...»,- գրել է Ուրիխանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am