Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել Ռուսաստանի օրվա առթիվ հրավիրված հանդիսավոր ընդունելությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվել Ռուսաստանի օրվա առթիվ 
հրավիրված հանդիսավոր ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 12-ին ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ դեսպանատան կողմից հրավիրված հանդիսավոր ընդունելությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հ.Վ.Արշակյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը,  անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահները, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ազգային ժողովի պատգամավորներ, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, պետական և հասարակական գործիչներ, փորձագիտական հանրության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am