Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերջին երկու օրերին համեմատաբար կայուն է. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերջին երկու օրերին համեմատաբար կայուն է. 
Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  իրավիճակը հունիսի 13-ի և նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է սահմանին:

«Այս պահին երեկվա և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»,-նշեց Տոնոյանը:

Հարցին, թե արդյոք կա՞ պատերազմի վտանգ` նախարարը վստահեցրեց` եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ինքն անպայման կտեղեկացնի:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծես անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է նկատվում շփման գծի երկայնքով, նա նշեց. «Մեր անօդաչու թռչող սարքերն էլ են թռչում ամբողջ երկայնքով»:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծես հատուկ ջոկատայինների կուտակում կա, Տոնոյանը նշեց, որ հատուկ ջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ