Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Իրանի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Շմիդը ուղեւորվել Է Թեհրան եւ Պարսից ծոցի երկրներ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության (ԵՄ) արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հունիսի 12-ին պաշտոնական այցով ուղեւորվել Է Իրան եւ Պարսից ծոցի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Օման եւ Կատար՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրներն ու Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: Շմիդն իրանական միջուկային ծրագրի գծով ԵՄ-ի քաղաքական տնօրենն Է եւ գլխավոր բանակցորդը:
«ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը պաշտոնական այցով ուղեւորվել Է Պարսից ծոցի երկրներ: Սկզբում նա կայցելի ԱՄԷ, այնուհետեւ՝ Օման, Կատար եւ Իրան: Այցը տեղի Է ունենում տարածաշրջանում լարվածության նոր սրման պայմաններում եւ ապաԷսկալացման ու երկխոսության առաջմղման կոչելու եւս մեկ հնարավորություն կդառնա ԵՄ-ի համար»,-ասված Է փաստաթղթում:
Կոսյանչիչը նշել Է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԵՄ-ի ջանքերի հիմնական մասը կդառնա «Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման քննարկումը, որը մնում Է համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության եւ միջուկային չտարածման ռեժիմի հանգուցային բաղադրիչը»:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ