Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում
09:54, 12 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում, որոնցում գործի են դրված ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակիրը, ինչպես նաեւ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի «Իձումո» ուղղաթիռակիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հայտնել Է Sankei թերթը:
Հրատարակության տեղեկություններով՝ զորավարժություններն սկսվել են հունիսի 10-ին: Դրանց նաեւ մասնակցում են ճապոնական «Մուրասամե» եւ «Ակեբոնո» Էսկադրային ականակիրները:
Հրատարակությունը նշում Է, որ զինավարժանքները նաեւ իրենց առջեւ դնում են Չինաստանի դիմադարձման խնդիր, որը Հարավչինական ծովում զբաղվում Է տարածքների ակտիվ յուրացմամբ՝ վեճերի մեջ ներքաշված լինելով Հարավարեւելյան Ասիայի մի շարք երկրների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում