Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Թրամփը Կոնգրեսին իրազեկել Է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին

Թրամփը Կոնգրեսին իրազեկել Է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, հունիսի 11-ին Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ծանուցել Է «Իսլամական պետություն» (ԻՊ), «Ալ Քաիդա» եւ «Թալիբան» խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք արտասահմանում իրականացնում են Միացյալ Նահանգների զինված ուժերը: Նամակի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթում ասված Է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումները շարունակում են ԻՊ-ի, «Ալ Քաիդայի», «Թալիբանի» եւ նրանց հետ կապված խմբավորումների դեմ գործողություններն Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում եւ Նիգերում:
Բացի դրանից, Թրամփը Կոնգրեսի ղեկավարությանը ծանուցել Է, որ ամերիկացի զինծառայողները խաղաղապահ ուժերի եւ զինվորական դիտորդների առաքելությունների կազմում են Եգիպտոսի Սինայի թերակղզում եւ Կոսովոյի սերբական երկրամասում, ահաբեկչության դեմ պայքարի գործում օգնում են Ֆիլիպինների կառավարությանը, ինչպես նաեւ բանակված են Կուբայի Գուանտանամոյի ռազմածովային հենակայանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ