Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարարությունը հավելյալ ֆինանսավորում ստանալու դեպքում նախատեսում է բուժօգնությունն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար

 Նախարարությունը հավելյալ ֆինանսավորում ստանալու դեպքում նախատեսում է 
բուժօգնությունն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրերի թերակատարումը լրացնելու և նոր ծրագրեր սկսելու համար ակնկալում է պետբյուջեից հավելյալ մոտ 45 մլրդ դրամի գումար: Գումարի առկայության դեպքում նախատեսում են բուժօգնությունն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բյուջեն այս տարի արդեն 9 մլրդ դրամով ավելացել է: Մեր միջնաժամկետ ծախսային ծրագրերով, որ ընդունվել էր անցյալ տարվա ամռանը, արդեն նախատեսված է, որ 2020-ի բյուջեն ևս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Դրանք գնալու են տարբեր ուղղություններով` թե ծրագրերի թերֆինանսավորումը փակելուն, թե նոր ծրագրերի ավելացմանը: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչև 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ ցանկություն ունեն անվճար բուժօգնություն ստացողների շարքում ներառել նաև այն կենսաթոշակառուներին, որոնք ոչ հաշմանդամության կարգ ունեն, ոչ էլ աղքատության նպաստի համակարգում են գրանցված: Նախարարությունը հավելյալ բյուջեի առկայության դեպքում նախատեսում է ավելացնել նաև ուռուցքաբանական հիվանդությունների վրա ծախսվող գումարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am