Հասարակական

46 համարի երթուղայինի կարգազանց վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական

2 րոպեի ընթերցում

46 համարի երթուղայինի կարգազանց վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հասարակական տրանսպորտի 46 համարի երթուղայինի վարորդը, ով չէր ենթարկվել ծխախոտը հանգցնելու կոչերին ու վիճել ուղևորի հետ,չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից:

«Հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ: Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

46 համար երթուղայինի կարգազանց վարորդը կհեռացվի աշխատանքից


AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում