Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ Է զոհվել հեղեղումների հետեւանքով


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ Է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով, եւս մի բնակիչ անհայտ կորած Է համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Առավել բարդ իրավիճակ Է ստեղծվել Հեյուանի երեք շրջաններում, որտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում չեն դադարում հորդառատ անձրեւները, որոնք լրջորեն խաթարել են տեղի տրանսպորտային հաղորդակցություններն ու կապը:

Ինչպես նշում Է գործակալությունը, տարածաշրջանում մոլեգնող հեղեղումները խախտել են տեղի շուրջ 110 հազար բնակիչների բնականոն կյանքը, տարերքի հարվածից ավերվել կամ վնասվել Է 956 բնակելի շինություն: Ներկայում տեղատարափներից ու հեղեղումներից Չինաստանի մի աղբողջ շարք նահանգներ են տուժել երկրի հարավային ու արեւելյան տարածաշրջաններում: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ցզյանսի արեւելյան նահանգում հեղեղումների զոհ Է դարձել վեց մարդ, տեղի իշխանությունները հարկադրված են եղել տուժած շրջաններից տարհանել մոտավորապես 135 հազար բնակիչների, ուղղակի տնտեսական վնասը հասել Է 2,65 մլրդ յուանի (383 մլն դոլար): Արտակարգ իրավիճակների նահանգային վարչության տվյալներով՝ հեղեղումները Ցզյանսիի նահանգում խախտել են ավելի քան 1,42 մլն մարդու բնականոն կյանքը: Ոչ պակաս ծանր իրադրություն Է ստեղծվել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում, որտեղ հեղեղումները հինգ մարդու կյանք են խլել, մեկն անհայտ կորել Է, եւս 8,3 հազարից ավելի բնակիչներ իշխանությունների կողմից տարհանվել են անվտանգ վայրեր: Ուղղակի տնտեսական վնասն այս տարածաշրջանում առայժմ գնահատվում Է մոտավորապես 460 մլն յուան (շուրջ 67,6 մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ