Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ծննդյան տարեդարձի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Մամուկա  Բախտաձեին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն և երջանկություն: Հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում նաև Ձեր պատասխանատու ու անչափ կարևոր գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք առավել կամրապնդենք մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու կընդլայնենք մեր պետությունների համա­գործակցությունը: Ես լի եմ լավատեսությամբ մեր ժողովուրդների ապագայի նկատ­մամբ: Համոզված եմ, որ ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-վրացական հարաբերությունները շարունակական զարգացմամբ նպաստելու են մեր երկրների առաջընթացին ու բարեկեցությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am