Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։

Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված մեր հարաբերություններն այսօր զարգանում են բարեկամության և փոխադարձ հար­գանքի մթնոլորտում: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավո­րու­թյան հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխ­գոր­ծակ­ցության ընդլայնումը: Վստահորեն կարող եմ ասել, որ առկա են բոլոր անհրա­ժեշտ նախադրյալները հայ-բրիտանական փոխշահավետ համագոր­ծակ­ցու­թյունը որա­կապես նոր մակարդակի բարձրացնելու և արդյունավետ ծրագրերով համալրելու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am