Հասարակական

Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

2 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

« Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել և նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,- ասաց Նավիկյանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալի արյան շաքարի քանակը կտրուկ բարձրացել է:

Հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում