Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է . Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ընտրությունների կեղծման էջն անվերադարձ փակված է . Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Աբովյան քաղաքի ընտրողների ակտիվորեն մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին և երկրում վերահաստատել ժողովրդի իշխանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց  Աբովյանում՝ մասնակցելով  համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երթին՝  ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի:

Վարչապետը հույս հայտնեց, որ հունիսի 9-ին Աբովյանի ընտրողները հնարավորինս ակտիվ կմասնակցեն ընտրություններին,  կանեն իրենց քայլը հանուն ազատության, օրինականության և ժողովրդավարության, բայց ամենակարևորը՝ հանուն քաղաքացու հաղթանակի:

«Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է անվերադարձ։ Կարծում եմ, որ բոլորս գիտենք՝ բացառապես դուք եք որոշում , թե ով կլինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետ,  գյուղապետ , պատգամավոր , վարչապետ։ Ամեն անգամ թե տեղական ինքնակառավարման, թե համապետական ընտրությունները պետք է դարձնենք ժողովրդի  իշխանության վերահաստատման տոն:  Հունիսի 9-ին գնացեք ընտրատեղամասեր և վերահաստատեք ձեր իշխանությունը Աբովյան քաղաքում և Հայաստանում:  Հայաստանի Հանրապետությունում իշխանության տերը և ապավենը ժողովուրդն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- եզրափակեց Փաշինյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: 

Որպես թեկնածու է առաջադրվել  նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am