Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցում է նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի

Նիկոլ Փաշինյանը  Աբովյանում մասնակցում է նախընտրական քարոզարշավի երթին՝ ի 
աջակցություն քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը  Աբովյանում մասնակցում է նախընտրական քարոզարշավի երթին՝ ի աջակցություն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու  Գրիգոր Գուլյանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քայլերթը մեկնարկել է Աբովյանի ծննդատան մոտից և ավարտվելու է 3-րդ միկրոշրջանի 14, 15 և 16 շենքերի հարևանությամբ:

Նիկոլ Փաշինյանի հետ քայլերթին մասնակցում են նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կայանալու են հունիսի 9-ին: 

Որպես թեկնածու է առաջադրվել  նաև գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am