Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում. Մարիա Զախարովա

Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորման 
գործում. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ կապված սահմանում և շփման գծում վերջին շրջանում լարվածության աճի հետ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ տարածաշրջանում հակամարտությունը, որն այսքան ձգվեց, կարգավորվի»,-ասաց Մարիա Զախարովան:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր է: Համանախագահները Հայաստան էին եկել մայիսի վերջին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել են տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք հանդիպում են ունեցել Արցախի ղեկավարության հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30-ին տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am