Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քրիս Հեմսվորթը ժամանակավորապես լքում Է Հոլիվուդը

Քրիս Հեմսվորթը ժամանակավորապես լքում Է Հոլիվուդը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը հաստատել Է, որ ընդմիջելու Է նկարահանումները: Նա ցանկանում Է ավելի շատ ժամանակ հատկացնել կնոջը եւ երեխաներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

«Այս տարի ես, ամենայն հավանականությամբ, ոչ մի տեղ չեմ նկարահանվի: Այժմ պարզապես ցանկանում եմ իմ երեխաների հետ տանը լինել: Նրանք այժմ շատ կարեւոր տարիքում են. նրանք դեռ փոքր են»,-ասել Է դերասանը: 35-ամյա Հեմսվորթը, որը համաշխարհային ճանաչում Է ստացել «Վրիժառուները» ֆրանշիզայում Թորայի դերը խաղալուց հետո, մի ամբողջ տարի անցկացրել Է նկարահանումների եւ ուղեւորությունների մեջ՝ Ավստրալիայում թողնելով կնոջը՝ Էլզա Պատակիին, եւ երեք զավակներին (դուստրը՝ Ինդիա Ռոուզը, յոթ տարեկան Է, երկվորյակ տղաները՝ Սաշան եւ Տրաստանը՝ հինգ տարեկան): Այժմ նա պլանավորում Է լրացնել բաց թողածը եւ ազատ ժամանակն անցկացնել ընտանիքի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am