Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ազգային ժողովը կանցկացնի լրացուցիչ նիստ

Ազգային ժողովը կանցկացնի լրացուցիչ նիստ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգի հարցերի քննարկումը սպառելու նպատակով կանցկացնի լրացուցիչ նիստ: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս առաջարկությամբ հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, Իմ քայլը խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Առաջարկում եմ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն հունիսի 4-ին ժամը 18:30-ից մինչ 20:00-ն անցկացնել ԱԺ լրացուցիչ նիստ, քանի որ հարցերը շատ են: Դեռ 8 հարց ունենք օրակարգում»,- նշեց Սիմոնյանը:

Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 80 կողմ, 8 դեմ ձայներ, ձեռնպահ էր քվեարկել 4 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am